ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Հանդիսատեսը տենչում է տեսնել վստահություն ներշնչող անհատականությունների»

«Հանդիսատեսը տենչում է  տեսնել վստահություն ներշնչող անհատականությունների»
19.05.2017 | 12:36

Հունիսի 6-ին Երևանում մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը։ Մեծ վայելում ունեցող այս երաժշտական իրադարձությունը ամեն տարի Հայաստան է բերում տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների աշխարհի տարբեր ծայրերից։ Այս տարի առաջին անգամ մրցույթն անցկացվում է վոկալ մասնագիտությամբ։ Ի դեպ, մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։


Մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի լինելու է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են հանրահայտ երաժիշտներ, կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, «Մետրոպոլիտեն» թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը, օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, երաժշտագետ Ռիչարդ Ռոձինսկին, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը և այլք։
Ժյուրիի կազմում է նաև «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Սերգեյ Խաչատրյանի և աշխարհահռչակ այլ երաժիշտների անձնական մենեջեր ՄԱՐԿ ՀԻԼԴՐՅՈՒՆ։


«Իրատեսը» զրուցել է Մարկ Հիլդրյուի հետ։ Նա նկատում է, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը համախմբում է մասնակիցների աշխարհի տարբեր ծայրերից և բացառիկ հնարավորություն է ընձեռում հանդիպելու նոր արտիստների ու միջազգային հաղորդակցություն իրականացնելու երգի և երաժշտության միջազգային լեզվով:
Մարկ Հիլդրյուն նշում է, որ ինքն անհամբերությամբ է սպասում, թե երբ Երևան կայցելի և կլսի հիասքանչ երիտասարդ արտիստների, ովքեր իրենց երաժշտական անհատականությունը կցուցադրեն զարգացածության բարձր աստիճան ունեցող հանրության առջև:
Պարոն Հիլդրյուն նշում է, որ մրցույթի մասնակիցների մեջ փնտրելու է ձայնի գեղեցկություն և ամենատարբեր կոմպոզիտորների երաժշտական ոճը կառավարելու ունակություն. «Այս ամենին կարելի է ավելացնել հաղորդակցության ու տեքստն ընկալելու կարողությունները, բնական և լիասիրտ երաժշտականությունը»:


Մեր հարցադրմանը, թե ի՞նչ ուղղությամբ է զարգանում օպերային երգեցողության արվեստը, Մարկ Հիլդրյուն նշում է. «Աշխարհի ամենատարբեր անկյուններում կան բազմաթիվ երաժշտական դպրոցներ, և շատ կարևոր է պահպանել դրանք: Բազմազանությունը պետք է պահպանվի, որպեսզի կատարողական արվեստը չլինի միանման»:


Խոսելով այն մասին, թե 21-րդ դարում ինչ է ցանկանում բեմում տեսնել հանդիսատեսը, մեր զրուցակիցն ասում է. «Հեռուստատեսության և կինոյի աշխարհում հանդիսատեսը տենչում է տեսնել վստահություն ներշնչող անհատականությունների, ովքեր կարող են երաժշտության արվեստի և ձայնի գեղեցկության միջոցով լսողին տեղափոխել մեկ այլ աշխարհ»:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ